
Ալիևը Ստեփանակերտ և Շուշի գալու համար երկու ճանապարհ ունի. Դավիթ Բաբայան. aysor.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, հերթական անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
Նրա համոզմամբ՝ ի դեմս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք մի երկրի հետ, որը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից, ատելությունից և խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունից։
«Սա իրենց գործն է. բնական է, որ մենք այլ բան չենք էլ սպասում։ Մենք այդ բոլոր հայտարարություններն ի գիտություն ենք ընդունում, դրանց լուրջ ենք վերաբերում, բայց ի վերջո Ալիևին հիշեցնում ենք մեկ բան. մենք հասկանում ենք, որ նա անընդհատ ուզում է գալ Ստեփանակերտ և Շուշի։ Բայց դրա համար երկու ճանապարհ կա։ Ինքն է ընտրում այդ ճանապարհները՝ մեկը դիվանագիտականն է՝ ամենակարճը, ոչ արյունալին և ամենաքաղաքակիրթ ձևը։
Այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Մենք այստեղ բացում ենք Ադրբեջանի դեսպանատուն, հյուպատոսական ծառայություն, բոլոր դիվանագիտական համապատասխան կառույցները։
Երկրորդ ճանապարհն այն է, որ նրանք, որպես ռազմագերիներ, պետք է մեր հաղթական շքերթի ժամանակ անցնեն Ստեփանակերտի փողոցներով։ Տարբերակներն այս երկուսն են, իրենք պետք է որոշեն»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: