Բաժիններ՝

Էստոնիայում սկսվել են կիբեռանվտանգության՝ աշխարհում խոշորագույն վարժանքները

Էստոնիայում ապրիլի 8-ին մեկնարկել են կիբեռանվտանգության Locked Shields 2019 աշխարհում խոշորագույն վարժանքները: Այդ մասին հայտնել է Տալլինում գտնվող ՆԱՏՕ-ի կիբեռպաշտպանության կենտրոնը:

«Locked Shields վարժանքները 2019 թվականին կանցկացվեն ապրիլի 8-12-ը եւ կընդգծեն տարբեր փորձագետների ու որոշումների ընդունման մակարդակների միջեւ լավագույն փոխըմբռնման աճող պահանջը,-ասված է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները կմիավորեն տեխնիկական ու ռազմավարական խաղը՝ մասնակից երկրներին հնարավորություն ընձեռելով մշակել կառավարման ամբողջ շղթան կիբեռանետիկական լուրջ միջադեպի ընթացքում՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ներուժի օգտագործմամբ»:

Locked Shields 2019 վարժանքները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի կիբեռպաշտպանության կենտրոնի կողմից՝ Էստոնիայի պաշտպանության ուժերի, Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի, Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության եւ Կորեայի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Locked Shields-ը աշխարհում խոշորագույն վարժանքներն են կիբեռպաշտպանության բնագավառում, որոնք ամեն տարի Էստոնիայում անցկացվում են 2010 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս