PayX վճարումները հասանելի են Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածում
Շարունակելով զարգացնել իր հեռահար բանկային ծառայությունները՝ Արդշինբանկը ավելացրել է նոր գործառույթներ իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածում, մասնավորապես պարզ և անվտանգ PayX վճարման հնարավորությունը:
Առևտրի և սպասարկման կետերում PayX վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հավելվածի «Գործարքներ» բաժնից ընտրել «PayX»-ը, կցել քարտը, սքանավորել QR կոդը և կատարել վճարումը` ընդամենը մեկ հպումով: Ընդ որում, հավելվածը հնարավորություն է տալիս վճարումն իրականացնել «ԱրՔա» համակարգի անդամ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի միջոցով նույնպես:
PayX վճարումներ ընդունող առևտրի և սպասարկման կետերի պարբերաբար համալրվող ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Ի լրումն վերոնշյալ գործառույթների՝ վերջին թարմացումների արդյունքում հավելվածի միջոցով արդեն հնարավոր է վճարել Երևանում գրանցված գույքահարկը, ինչպես նաև ինքնուրույն վերականգնել համակարգի ծածկագիրը:
Մոբայլ Բանկինգին միանալը անվճար է. համակարգում օգտատեր գրանցելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Կայք՝ www.ardshinbank.am:
PayX ընկերությունը նորարարական ստարտափ է Հայաստանում, որը ստեղծում է մոբայլ վճարումների միասնական համակարգ։
Կայք՝ https://payx.am: