ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 26-ին ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չհերքեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեակավարի բարձրագույն կրթություն չունենալը։
«Արմեն Հակոբյանին Շիրակի մարզում ճանաչում են՝ որպես «օպերի Արմեն», նա եղել է Հարկայինի նախկին աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ, և նրան ճանաչում են՝ որպես հարկերից խուսափող Հարկայինի աշխատող։ Այս մարդն այսօր կրկին Շիրակի մարզում նշանակվել է օպերի պետ, նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցին է։ Մեր դիմումատուների դիմումների հիման վրա դիմել եմ ՊԵԿ-ին, որի պատասխանը եղել է հերթական «լոլոներից»»,- նշեց պատգամավորը։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թարմացնել թիմի կազմը երեք նոր ֆուտբոլիստներով: Ի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մարտի 26-ին ջրատարի վթարի հետեւանքով դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Նորատուս գյուղի ջրամատակարարումը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում անդրադարձավ նախորդ տարի ապրիլին 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած «հպարտ քաղաքացուն»՝ Զավեն Գրիգորյանին, որը ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով ստանալով վնասվածքներ՝ կորցրել է աշխատանքային բոլոր պայմանագրերը և հայտարարվել է սնանկ։
«Հանդիպել ենք ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Լևոն Վահրադյանի հետ, ներկայիս նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ, սակայն հանդիպումները ցանկալի արդյունք չեն տվել»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Գաբրիել Սարգսյանը:
Համահայկական առևտրի պալատը, որը նաև ծանոթ է որպես Հայկական Առևտրային Ցանց (ATN), վերջերս կոչ է արել սփյուռքահայ գործարար համայնքներին՝ ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանում և օժանդակելու Հայաստանի հետ համաշխարհային կապերի զարգացման գործին:
Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։
«Քանի դեռ կառավարությունը պատրաստ չէ ամբողջ ռեժիմով նախագծեր բերելու, և մենք էլ կարծես թե թերանում ենք նախագծեր պատրաստելիս, կարող ենք գոնե շփումն ապահովել մեր հանրության հետ, ծանոթանալ նաև Գյումրու մշակութային կյանքին։ Չորս ավտոբուսով կարող ենք ողջ կազմով տեղափոխվել Գյումրի, առավոտյան մասնակցել նիստին, ընդունել քաղաքացիներին և երեկոյան վերադառնալ։ Բոլորիս էլ հանդիպել է այն դեպքը, որ ժողովուրդն ասում է, թե իրենց ընտրությունների ժամանակ ենք հիշում»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Մետաքսի ճանապարհ» նախագիծը շատ կարեւոր է, եւ եվրոպացիները ցանկանում են ակտիվ դեր խաղալ դրանում։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի վավերացման և կիրառման արդյունքում Հայաստան կարող է ներմուծվել ցածր մաքսատուրքերով, ԵԱՏՄ տեխկանոնակարգին համապատասխանող դիզվառելիք: Այս մասին Ազգային ժողովում համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիմնական եզրակացությունների հրապարակման ֆոնին «ժողովրդի թշնամիներ» է անվանել առաջատար ԶԼՄ-ներին եւ նրանց մեղադրել կոռուպցիայի մեջ։
«Արդեն վաղուց Հայաստանի և Արցախի Հանրապետությունները և ողջ հայությունը գտնվում են շատ լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ։ Ադրբեջանն ու Թուրքիան՝ յուրաքանչյուրն իր ձևով օգտագործելով լկտի սուտը, փորձում են միշտ հիմնավորել հայի ատելության այն քաղաքականությունը, որը որդեգրել էին նախորդ տարիներին»,- այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է թուրինյան ակումբում տեսնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Ռաֆայել Վարանին:
«Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը»,- շեշտեց փոխնախարարը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է իր հրաժարականի ամսաթիվը հայտնել չորեքշաբթի օրը՝ մարտի 27-ին:
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ճիշտ հավասարակշռություն գտնել աշարհի դինամիկ զարգացման եւ գլոբալ փոփոխությունների դարաշրջանում:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, եռակի օլիմպիական չմպիոն Իրինա Ռոդնինան անդրադարձել է Երևանում իր անունը կրող գեղասահքի դպրոցի վերանվանման մասին բարձրացված հարցին:
Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանի և համապատասխան քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ուղեկցությամբ մարտի 26-ին այցել է արդեն 44 օր հացադուլի մեջ գտնվող, ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժսպասարկում ստացող Կարեն Հովհաննիսյանին:
Պատգամավորները Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք համաձայնագրի հետ կապված բոլոր ծախսերը հաշվարկված են, և արդյո՞ք կա հստակ թիվ, թե այն որքան ծախս է պահանջելու։ Սակայն Նազենի Ղարիբյանը պատասխանեց, որ նման հաշվարկ չկա։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալից 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին:
«Սպայկա» ընկերությունը պանրի գործարան է բացել: Նախագծի իրագործման համար ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար: Մեկ տարվա ընթացքում կառուցված գործարանը նախագծվել է հայ և գերմանացի մասնագետների կողմից: Օգտագործվել են գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ուսանողի առջև դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողների հետ ճեպազրույցում Հարությունյանը նշեց, որ դա բոլորին հայտնի է և մամուլում մատնանշվել է, թե ում է նկատի ունեցել ՀՀ վարչապետը. «Վարչապետը շատ պարզ և ընթեռնելի ձևով ներկայացրեց: Դուք բոլորը գիտեք նրանց մասին»: