
«Յուվենթուսը» կարող է գնել Վարանին «Յուվենթուսի» խնդրանքով

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է թուրինյան ակումբում տեսնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Ռաֆայել Վարանին:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Ռոնալդուն «Յուվենթուսի» ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Վարանին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 90 մլն եվրո: Միևնույն ժամանակ, ֆրանսիացու պայմանագիրը նախատեսում է 500 մլն եվրո հրաժարագին: Ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
25-ամյա Վարանը «Ռեալ» է տեղափոխվել «Լանսից», 2011 թվականին: Այն ժամանակ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 10 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում Վարանն անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Ֆրանսիացու պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը