Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին. Sky

Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է Համացանցում եւ հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչեւ ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը: Դա մանկական ճարպակալման դեմ պայքարի համալիր միջոցառումների բաղկացուցիչ մասն է, ինչի մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։

Ներկայում յուրաքանչյուր երրորդ երեխան տարրական դպրոցն ավարտում է ավելցուկային քաշով կամ ճարպակալմամբ: Դրանով լրջորեն տառապող երեխաների թիվը ռեկորդային բարձր մակարդակում է»,- նշվում է հաղորդման մեջ:

Առողջապահության եւ սոցիալական ապահովության դեպարտամենտում նշել են, որ սահմանափակումները կվերաբերեն հեռուստածրագրերին, առցանց-հեռարձակումներին եւ սոցցանցերին: Ավելի վաղ ճարպի, աղի կամ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների գովազդն արգելված էր սոսկ մանկական հեռուստածրագրերում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասներն իրենց ժամանակի 64 տոկոսն անցկացնում են այն հաղորդումների դիտմամբ, որոնք չեն համապատասխանում իրենց տարիքին:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը ճարպակալումն «աճող համաճարակ» է որակել: Ավելորդ քաշով մարդիկ շաքարախտ կամ ասթմա ստանալու վտանգին են ենթարկված, նշել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս