ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի 45-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժնից հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի վարչական տարածքում՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայում, երկու եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ նույն մարզի 48-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա եղբորը:
Դեպքի առթիվ նույն օրը Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները իրենց համագյուղացու հետ գնացել են Նոր Արթիկ համայնքում գտնվող իրենց ծանոթի տուն, որտեղ օգտագործել են ոգելից խմիչք:
Այնուհետև դուրս գալով ծանոթի բնակարանից և իրենց գյուղ ուղևորվելու ճանապարհին՝ մեքենան արագ վարելու և իրենց ծանոթի տանը ունեցած անախորժ խոսակցության պատճառով վիճաբանություն է ծագել եղբայրների միջև:
Վիճաբանության ընթացքում Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը դանակի 8 հարված է հասցրել եղբորը, այնուհետև նրան տեղափոխել Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող իր մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը ստացած վնասվածքներից մահացել է:
45-ամյա եղբորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում չորս անգամ դատապարտված, Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
2019 թվականը նոր է սկսվել, բայց արդեն վարչական դատարան եւս երեք նոր հայց է ներկայացվել ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի։ Ընդ որում՝ ԲԴԽ-ին դատի տված անձինք դատավոր դառնալու հավակնություն ունեցողներն են, որոնց թեկնածությունները բավարար դրական քվե չեն ստացել քննության բանավոր փուլում։
Գրեթե 90 մարդ է փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու որպես հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են ընտրել հենց կոկորդիլոսներ՝ նա ասաց, թե կարծում է, որ դրանք զբոսաշրջիկների համար գրավիչ կլինեն: «Մենք հիմնականում շեշտը դնում ենք զբոսաշրջիկների վրա: Յուրաքանչյուր 10 զբոսաշրջիկից երկուսը կգան այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու համար: Նման բան գոյություն չունի ողջ տարածաշրջանում»,- նշեց ընկերության հիմնադիրը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժեն Իվ լե Դրիանը ճանաչել է Խուան Գուայդոյի լեգիտիմությունը, որն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։
ՀՀ ոստիկանություն փետրվարի 2-ին ժամը 23:25-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Արտաշատի Իսակովի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ:
«Ժողովուրդը կրկնակոշիկով է գալիս կանգառ: Այդպես 100 տարի առաջ է եղել: Ճանապարհի վրա մի տուն կա՝ սարքել են հանդերձարան: Կոշիկները թողնում, գնում են քաղաք աշխատանքի, հետ են գալիս, կոշիկները վերցնում են, հատկապես, եթե անձրև է: Այս կարգն է մեզ մոտ, իսկ մարզպետը չի բարեհաճում գա»:
Երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանից հրաձգության մրցաշարի մասնակցի առաջին անունը հայտնի է:
Օրերս «Լիդիան Արմենիան» տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ իրականացրել են հետազոտություն, որն ապացուցում է, որ Ջերմուկի և Ամուլսարի ջրերն իրար հետ որևէ կերպ կապված չեն: Լիդիանի կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ զրուցեցինք այն մասին, թե ինչ կարող է փոխել այս հետազոտությունը Ամուլսարի խնդրի լուծման առումով:
Այսօր Քաղցկեղի (չարորակ նորագոյացությունների (ՉՆ)) դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 2005 թվականին՝ «Քաղցկեղի դեմ պայքարի» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ և կրում է ամենամյա բնույթ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
Հարգելի լրատվամիջոցներ, ձեզ ենք դիմում հարյուրից ավելի անհատ ձեռնարկատերերի անունից, հուսով, որ մեր ձայնը կհասցնեք պատկան մարմիններին, որպեսզի կանխարգելվի մեր դեմ սկսված անօրինական գործունեությունը, որպեսզի չզրկվենք աշխատանքից, որը մեր և մեր հարյուրավոր աշխատակիցների ընտանիքների գոյատևման միակ միջոցն է: Հակառակ պարագայում յուրաքանչյուր օրն ի վնաս մեզ է աշխատում:
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Հաննիբալը, որը գտնվում է լիբանանյան բանտում, գանգատվում է առողջությունից եւ խնդրում է ՄԱԿ-ին՝ բժիշկների խումբ ուղարկել իր մոտ:
«Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր»որմնանկարը,որը գտնվում է կործանման եզրին Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում:
Փետրվարի 2-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Վ.-ին Հարավարևմտյան թաղամասում հրել գցել են իր վարած «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայից և փախցրել ավտոմեքենան:
Իտալիան արգելափակել է Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 245 դեպք, որից 119-ը՝ արտակարգ:
Ավստրալիայի հարավ-արեւելքի Քվինսլենդի նահանգում հազարից ավելի բնակիչ է տարհանվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր, երբ Կառավարության կազմը, Սահմանադրության պահանջին հակառակ, միայն մասամբ է հաստատված, և նորից սրվել են քննարկումները, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ ուժային կառույցները, ցանկանում եմ օգտվել առիթից, և ավելի ընդարձակ անդրադառնալ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդրին։
Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը:
Cessna 414 մոդելի ինքնաթիռը փետրվարի 3-ին ընկել է ԱՄՆ-ի Յորբա Լինդա քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) արվարձանում գտնվող մասնավոր տներից մեկի վրա:
Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։
Հրապարակվել է էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման ու սպասարկմանն առնչվող խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ իրազեկող տեսանյութ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 4-ին հրապարակեց «Զիբիլիքսի» գործով մեղադրվող 11 անձանց վերաբերյալ դատավճիռներ: Դատարանը վճռեց Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանին և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2 մասով(ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի` 2 միլիոն 500 հազար դրամ գումարի չափով:
Մի՞թե կառավարությունը նպատակադրվել իր քաղաքացիների մի խմբի հաշվին ապահովել մյուսների բարեկեցությունը։ Անցյալ տարվա այս մեջբերված հոդվածը գրված էր սարկազմով և իր մեջ պարունակում էր նախազգուշացում և չէր ներկայացնում իրենից գործողությունների ուղեցույց, որոնք արդեն սկսել են կյանքի կոչվել և բերում են շտապ օգնության բժիշկների աշխատանքից ազատվելու դեմարշին, որի մասին հեղեղված է մամուլ։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրում «արդար նախագահական ընտրությունների» անցկացման անհրաժեշտությունը:
Փետրվարի 3-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը: