
«Մոլորակ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ծեծկռտուք

ՀՀ ոստիկանություն փետրվարի 2-ին ժամը 23:25-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Արտաշատի Իսակովի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն:
Մեկնած օպերատիվ խումբը բաժին է ներկայացրել 3 անձի, ովքեր հաղորդում են տվել, որ ժամը 22:00-ի սահմաններում Արտաշատ-Դալար մայրուղում գտնվող «Մոլորակ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրենք հարվածներ են հասցրել երկու քաղաքացու, մարմնի տարբեր հատվածներում պատճառել վնասվածքներ:
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: