Հովհաննես Համբարձումյանը կարմիր քարտ է ստացել ակումբի խաղի ժամանակ
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարմիր քարտ է ստացել ակումբի երկրորդ խաղում:
Ֆուտբոլի Կիպրոսի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Էնոսիս Պարալիմ»-ն հյուրընկալվել էր «Օմոնիա»-ին և պարտվել է նվազագույն հաշվով:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն 75-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել և հեռացվել:
Այս տուրից հետո «Էնոսիս Պարալիմ»-ն մրցաշարային աղյուսակում 11-րդ տեղում է: