Արձանագրվել է վայրի կենդանիների հարձակման 2 դեպք
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 558 դեպք, որից 382-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 144 կենցաղային կանչ, 313 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 25 դեպք:
Արձանագրվել է վայրի կենդանիների հարձակման 2 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 22 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: