Իրաքը սահմանապահ ուժեր կծավալի Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով
Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ կայացած հանդիպմանը որոշել է սահմանապահ ուժեր ծավալել Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով:
Այդ մասին ասված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել «սահմանապահ ուժեր ծավալել իրաքա-թուրքական սահմանի ողջ երկայնքով, որպեսզի պաշտպանի այն եւ թույլ չտա որեւէ խախտում»:
Փաստաթղթի համաձայն՝ արտաքին գործերի նախարարությունը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի ՄԱԿ-ում հաստատի Թուրքիայի կողմից Իրաքի օդային տարածության խախտումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: