Բաժիններ՝

«Տավուշի հատվածում այս գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ». Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակոցները համեմատաբար քիչ են եղել, մեր կողմից պատասխանը եղել է մասամբ: Ներկայում իրավիճակը հանգիստ է, կորուստներ չունենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջին օրերին Ադրբեջանը կրակ է բացել Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Սեպտեմբերի 15-ին էլ Ադրբեջանը հրաձգային զենքերով կրակ է բացել Արենի գյուղի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930