Աղմկահարույց գաղտնալսումից հետո պաշտոնյաները որոշել են փոխել հեռախոսահամարները. «Հրապարակ»

«Հրապարակ»թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսումից հետո իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են փոխել իրենց բջջային հեռախոսահամարները, որպեսզի մի օր էլ այդ «ուխտն իրենց դռանը չչոքի»։

Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ ինքն անձամբ չի փոխել համարը, չկա նման բան։

Ի դեպ, գաղտնալսման հրապարակումը եւ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ձեւավորումը՝ Հայաստանում մարդու իրավունքների ուսումնասիրության նպատակով, որոշակի սրբագրումներ են մտցրել իրավապահ կառույցների գործողություններում․ նրանք ավելի զգույշ են դարձել եւ գործեր հարուցելիս աշխատում են պահպանել օրինականությունը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031