Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանի գործով կարող է անելանելի վիճակ ստեղծվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության հարցում կարող է անելանելի վիճակ ստեղծվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վճռաբեկ դատարանի դատավորները նախկինում քննել են 2008թ մարտի 1-ի քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերը` ընդդիմադիր գործիչների նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռներ:

Իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարող հիմա անաչառ գտնվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցում: Ու հիմա, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, եթե վճռաբեկ դատարանի դատավորներն ինքնաբացարկ հայտնեն, ապա չի մնա որեւէ մեկը:

Սա, թերեւս, հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի նաեւ դատական համակարգը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս