Բաժիններ՝

Ո՞վ է փակելու մեր վարկերը. Վայոց Ձորի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Ամուլսարի հարակից համայնքների ներկայացուցիչները

Այսօր Վայոց Ձորի մարզպետարանի մոտ հավաքվել էին Ամուլսարի հարակից համայնքների հարյուրից ավելի ներկայացուցիչներ՝ հանդիպելու նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին և պահանջելու Ամուլսարի հարցով դրական լուծում:

Ամուլսարի հարակից համայնքների հարյուրավոր ընտանիքներ մնացել են առանց օրվա հացի: Շատերը վարկեր են վերցրել՝ այն ակնկալիքով, որ ունեն ստաբիլ աշխատավարձ և եկամուտ, և այսօր մնացել են թե՛ առանց աշխատավարձ, թե՛ վարկային պարտքի բեռի տակ: Բնակիչներն ասում էին, որ կառավարության ներկայացուցիչների հետ իրենք հանդիպել են, և նրանց ասել են, որ Ամուլսարի ճանապարհ փակողները թեև փոքրաթիվ են, բայց նրանց ձայնն ավելի լսելի է, մինչդեռ համայնքի ձայնը չի լսվում. «Հիմա մենք եկել ենք, որ մեր ձայնը լսեն, եթե ամեն ինչ գոռալով ա լուծվում»,- ասում էին ակցիայի մասնակիցները:

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031