Բաժիններ՝

«Որևէ մեկը հավատո՞ւմ է, որ մի շարք օլիգարխներ միլիոնավոր դոլարներ էին ծախսում, որպեսզի 600 հազար դրամ աշխատավարձի դիմաց ծառայեն օրենսդիր մարմնում». Արայիկ Պապիկյան

«Համոզված եմ՝ նոր քաղաքական ուժեր կհայտնվեն խորհրդարանում, քանի որ «Ընտրական օրենսգիրքը» տալիս է այդ հնարավորությունը: Կատարվել են բովանդակային փոփոխություններ, որոնցից մեկը վերաբերում է անցողիկ շեմի իջեցմանը, ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելուն: Կան նաև բազմաթիվ այլ փոփոխություններ, սակայն ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող հանձնաժողովը կաշկանդված էր Սահմանադրության հատկապես 48-րդ հոդվածով՝ առավել ընդգրկուն փոփոխություններ անելու համար»,- «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին և ընտրական գործընթացներին  անդրադառնալով՝ այսօր հրավիրված ասոլիսում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ կարգավորումներ են առաջարկվում նաև կանխելու համար հնարավոր բոլոր տեսակի ընտրակեղծիքները։

«Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը 600 հազար դրամ է, հարց է առաջանում՝ արդյո՞ք որևէ մեկը հավատում է, որ մի շարք օլիգարխներ միլիոնավոր դոլարներ էին ծախսում, որպեսզի 600 հազար դրամ աշխատավարձի դիմաց ծառայեն օրենսդիր մարմնում: Այդպես չէ,  ուստի մշակված են մեխանիզմներ՝ կեղծիքները կանխելու համար, մյուս կողմից՝ այդ կեղծիքների առաջն առնելու համար շատ կարևոր է նաև հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելը»,- նկատեց  Արայիկ Պապիկյանը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս