Բաժիններ՝

«Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ». Արթուր Գևորգյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտնել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ հնարավոր հանդիպման մասին և նշել, որ այն նվիրված է լինելու «առկա խնդիրների քննարկմանը»: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է արել Գևորգյանը:

«ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի հետ ունեցել եմ հեռախոսազրույց, և վերջինս առաջարկել է հանդիպել և քննարկել առկա խնդիրները: Ցանկանում եմ նշել, որ հանդիպումներին և քննարկումներին շատ ենք սպասել և միանշանակ ողջունում ենք նման մոտեցումը: Ավելորդ չեմ համարում նշել, որ հենց սպորտի նախարարություն և այլ կառույցներ մեր կողմից ներկայացված գրությունները միշտ մնացել են անարձագանք, վերջիններս չեն արձագանքել այդ հանդիպումներին, այնուամենայնիվ, ողջունում եմ նորանշանակ նախարարի նման ողջամիտ քայլը: Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ և, վերջապես, հնարավորություն կունենանք բոլոր խնդիրները քննարկելու և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար»,- գրել է Գևորգյանը:

Ըստ նրա՝ ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, այլ ոչ՝ հուզական պահանջների և սաբոտաժի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031