Բաժիններ՝

Մոսկվայում տաքության բացարձակ ռեկորդ է սահմանվել

Մոսկվայում հոկտեմբերի 18-ին 17,9 աստիճան տաքության բացարձակ ռեկորդ է սահմանվել. ՌԴ մայրաքաղաքում նման ցուցանիշներ հոկտեմբերի 18-ին չեն եղել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը:

«Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում առավելագույն ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Մայրաքաղաքում այդ օրը նման տաքություն երբեք չի եղել կանոնավոր օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, որոնք կատարվում են 1879 թվականից: 14:00-ին ջերմաչափերի սնդիկի սյուները ԺՏՆՑ-ի մոսկովյան գլխավոր օդերեւութաբանական կայանի վրա բարձրացել են մինչեւ 17,9 աստիճան»,- գրելէ Տիշկովեցը Facebook-ի իր անձնական էջում:

Նշվում է, որ գերազանցվել է 1967 թվականի նախորդ ռեկորդը. այն ժամանակ օդերեւութաբանները գրանցել էին զրոյից բարձր 17,5 աստիճան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս