Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի «Արմենիա» ԲԿ-ում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Առողջապահության նախարարությունն առաջիկայում ստուգումներ կիրականացնի «Արմենիա» բժշկական կենտրոնում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Դրանք շարունակական ստուգումներ են, որ միշտ կատարվել են և կատարվելու են, պարզապես հիմա մենք որևէ բանով կաշկանդված չենք»,-  նշեց Թորոսյանը:

Նա նաև հայտնեց, որ շարունակվում են ստուգումները «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ քննչական կոմիտեն պահանջել է նաև 2015 և 2015 թվականների հիվանդների ընդունման պատմագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031