Բաժիններ՝

«Պեպն օրինակ է ինձ համար. եթե նա սկսի խոսել ֆուտբոլի մասին, ապա չի քնի». Թիերի Անրի

Սպասելի էր: «Մոնակոյի» նոր գլխավոր մարզիչ Թիերի Անրին պատմել է այն մասին, թե մարզիչների մեջ ով է իրեն ոգեշնչում:

«Ես շատ բան եմ սովորել նրանցից, ում հետ աշխատել եմ: Արսենը շրջեց իմ մտածողությունը շատ բաների կապակցությամբ՝ ինչպես լինել պրոֆեսիոնալ, ինչպիսի պահվածք ունենալ: Դու սովորում ես ուրիշներից, բայց պետք է ինչ-որ բան քեզնից ավելացնես: Պեպն այդպիսի օրինակներից մեկն է ինձ համար: Ես վերասովորեցի ֆուտբոլ խաղալ, երբ նա ինձ մարզում էր «Բարսելոնայում»:

Եթե սկսես Պեպի հետ ֆուտբոլի մասին խոսել, ապա նա չի պառկի քնելու. դուք կքնեք, իսկ նա ձեր կողքին կխոսի խաղի մասին: Ֆուտբոլում նա մի գլուխ բարձր է մնացածից»,- Թիերի Անրիի խոսքերն է մեջբերում beIN-ը:

«Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնն առաջին մարտահրավերն է Անրիի համար՝ գլխավոր մարզչի դերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031