
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ շինհավաքակցման և վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից ժամը 17:00 դադարեցվելու է Արագածոտնի մարզի Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Ուջան, Կոշ, Բյուրական, Անտառուտ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Ղազարավան, Բազմաղբյուր գյուղական համայնքների, Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի Խորենացի փողոցի, իսկ հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից ժամը 17:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: