Թուրքիայի Մարդինի նահանգում խոշոր ահաբեկչության փորձ է կանխվել:
Ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման:
Բարեփոխված ԸՕ-ով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Փաշինյանը:
Ժ.15:55-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 11 տան բակում վիրավոր արծիվ է հայտնաբերվել:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության հանգամանքների վերաբերյալ:
Խորհրդարանն այսօր 75 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
«Այս պահին տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքել է, որպեսզի դեմ չգնա իր հավատամքին ու գաղափարներին։ Այս մասին նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց պատգամավորը։
«Ինձ համար երկրորդական է՝ վարչապետը Սարգսյա՞նն է, Պողոսյա՞նը, թե՞ Փաշինյանը, կապ չունի, կարևորը Հայաստանի Հանրապետությունն է։ Այսօր դուք իշխանություն եք, պատկերացնո՞ւմ եք, Աստված ոչ անի, եթե նման բան լինի, կիկին պետք է համաներե՞նք, մենք ի՞նչ նախադեպ ենք ստեղծում…»:
Արձագանքելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությանը` Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչների բողոքի վերաբերյալ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ դպրոցի 12 մանկավարժ դեռևս այս տարվա սեպտեմբերի 18-ին դիմել էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ տնտեսական ակտիվության այն կառուցվածքը, որ երկար տարիներ գոյություն ունի ՀՀ-ում, որևէ կերպ ընդունելի լինել չի կարող։
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի մի խումբ անդամներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում են դադարեցնել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրի կնքման բանակցությունները, որը Միացյալ Նահանգների ընկերություններին թույլ կտա մասնակցել թագավորության տարածքում ատոմակայանի կառուցմանը:
«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են քաղաքական հալածանքի գործիքներ լինել։
«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում այսօր հայտարարել է՝ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ համաներումը չի տարածվելու սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ, այդ թվում՝ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կունենան առարկություն պատանդառվածներից կամ մարմնական վնասվածքներ ստացածներից։
«Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տվել։ Առհասարակ, այս գործի շրջանակներում նա հրաժարվում է ցուցմունք տալուց։ Դա նրա իրավունքն է, որևէ մեկը չի կարող մեղադրյալին պարտադրել՝ ցուցմունք տալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար է նշանակվել լրագրող Հակոբ Կարապետյանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության հետ պայմանավորվել է, որ ֆինանսական ծառայութ5ուններ մատուցող բրիտանական ընկերությունները Brexit-ից հետո մուտք կունենան եվրոպական շուկաներ:
Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին երկրների հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, միավորմանն անդամակցելու հարց առաջադրի:
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի պատրատվում իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի հերթական նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում:
Թուրքիայի ոստիկանությունը Մարդին քաղաքում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերել:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով համաներման մասին օրինագծին, հայտնեց, որ համաներումը լուրջ մարդասիրության և հանդուրժողականության տարրեր է պարունակում, ուստի անձամբ կողմ է քվեարկելու համաներման մասին օրինագծի ընդունմանը։
«Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու բացառիկ լիազորություննը պատկանում է դատախազությանը։ Մենք միջնորդությամբ հանդես գալու մտադրություն այս պահին չունենք»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՔԾ-ն իր նախաձեռնությամբ փոխի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։
Կառավարության նիստում գործադիրը հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը:
«Տպավորություն է ստեղծվում, որ Հեղափոխության արժեքներն առայժմ անհասանելի են փոքր թվով մարդկանց»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:
«Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլ ենթադրում է նաև հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: