«Պայմանավորվածությունն այնպիսին է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ հարցին, նա նշեց, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:
«Նախագահը հրամանագիրը կստորագրի կտեսնենք»,- ասաց Փաշինյանը:
Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօր կլինի՞, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»: