
Թուրքիայում 250 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերվել

Թուրքիայի ոստիկանությունը Մարդին քաղաքում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայում եղել են 250 կգ պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսվել են օգտագործել 32 առանձին հարձակումների ժամանակ: Մեքենայում գտնվող 5 մարդ ձերբակալվել է:
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել հնարավոր հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ: