
«Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է ցուցմունք տալ». Սասուն Խաչատրյան

«Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տվել։ Առհասարակ, այս գործի շրջանակներում նա հրաժարվում է ցուցմունք տալուց։ Դա նրա իրավունքն է, որևէ մեկը չի կարող մեղադրյալին պարտադրել՝ ցուցմունք տալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Նա տեղյակ չէ՝ Վճռաբեկ դատարանի նիստը երբ կլինի։
Սասուն Խաչատրյանը նկատեց՝ Մարտի 1-ի գործով իրենք հիմնավորել են, որ բանակը կրակել է, բանակի կրակած պարկուճները կեղծվել են. «Սա նշանակալի բացահայտում եմ համարում, որովհետև փորձ է արվել կոծկել և գործի ողնաշարը կոտրել»։