Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) նախագիծը հաջողված է:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանություն է արել Անգլիայի առաջնության՝ «Վուլբերհեմթոնի» հետ խաղից հետո (1:1):
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիսանում է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների կողմնակից:
Մեջքի ցավն ամենատարածված ցավային համնախտանիշներից է, որին բախվում են մարդիկ: Որոշ տվյալների համաձայն՝ մարդկանց 80 տոկոսը բախվում է ցավի ողնաշարի տարբեր հատվածներում:
Թուրինի «Յուվենթուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է «Միլանի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինին:
«Ես հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն եմ, բայց ես չեմ որոշում՝ ում եմ միանում. ես չստացա ոչ մի առաջարկ, բայց չեմ թաքցնում, որ ես այն մարդն եմ, որը կյանքում չի ձգտել մեծամասնության մեջ լինել։ Իմ կարևորագույն ֆունկցիաներից մեկն է՝ աջակցել, որ կայանա քաղաքական դաշտը»։
Թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը եղբոր` դիրիժոր, ջութակահար Տիգրան Հախնազարյանի և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ սկավառակ է ձայնագրել:
Ոչ, սա սև հումոր չէ:
Նախորդ ուրբաթ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք էր ունեցել ՀՀ խոշոր գործարարների և մեծ հարկեր վճարող ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին ներդրումային միջավայրի բարելավման, օրենսդրական կարգավորումների, հարկային ոլորտում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հարցեր։
«ԱՊՊԱ-ն հրաժարվում է դեղին համարանիշերով երթուղայիններն ապահովագրել: Որին դիմում ենք՝ ասում են, թե չենք ապահովագրում: Ավելին, նախկին 48.000 դրամի փոխարեն՝ հիմա 120.000-150.000 դրամ են պահանջում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 12-ին հայտարարեց 28 համարի երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան՝ Գյումրի: Գյումրեցիները հնարավորություն ունեցան վերջին հրաժեշտը տալ անվանի ծանրորդին Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ ժամը 18։00-19։00-ը կայանում է հոգեհանգստի արարողությունը:
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում առաջին անգամ պետական բյուջեի եկամուտները գերազանցելու են ծախսերին:
«Գնումների ժամանակ նույնականացման քարտերի օգտագործումը, ինչպես նաև եկամուտների ու ծախսերի ինքնահայտարարագրման մեխանիզմը, որ ցանկանում են ներդնել, ժամանակավրեպ են ու չեն տալու այն արդյունքը, որն ակնկալում է ՊԵԿ-ը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կիսել է իր կարծիքը «Յուվենթուսից» կրած պարտությունից հետո (2:0):
Նիդերլանդներում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել թուրքական ոճով հարսանիքի ժամանակ։
Բագրատունյաց պողոտայում կատարված կողոպուտը բացահայտվել է:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 451 դատապարտյալ:
Իրանի զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի նավթային լցանավերի պաշտպանությունն ստացվող սպառնալիքների դեմ հադնիման:
Երգչուհի Մայլի Սայրուսը զրկվել է իր տնից ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
«Դա ավանդույթ է, չեմ կարծում, թե ընդհանրապես կարելի է արգելել ծնողներին՝ իրենց երեխաներին որևէ բան ուղարկել։ Տատիկի, մայրիկի կողմից պատրաստված քաղցրավենիքներ ուղարկելը ԽՍՀՄ-ի ժամանակ էլ է եղել, ԱՄՆ-ում էլ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ծնողների կողմից զինվորներին ուղարկվող կապոցներին։
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից հետո (2:3) տհաճ պատմության մասնակից է դարձել:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր տեղեկացրել է, որ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» ավտոմեքենայի վթարին՝ ընդգծելով, որ դա մեծ ողբերգություն էր բոլորի համար, և իր ցավակցությունը հայտնեց:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահ զորքերի կին զինծառայողներն առաքելություն կիրականացնեն Կոսովոյում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հաստատել է, որ մտադիր է հաջորդ տարի թողնել բավարական Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) նախագահի պաշտոնը, բայց հայտարարել է, որ չի պատրաստվում գործող կառավարությունը լքել մինչեւ դրա լիազորությունների ժամկետի ավարտը:
«Ռուսական կողմի հետ 100 մլն վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են, այժմ ընթանում են որոշ բանակցություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Մանրամասներ Արաբկիրում հնչած կրակոցներից․ տեղի ոստիկանները հանցագործությունը բացահայտել են:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«Եթե որևէ մեկը գիտի, թե ինչու է Սամվել Մայրապետյանը ձերբակալված՝ խնդրում եմ, ինձ ասեք, այս գործը չեմ համեմատում ոչ մի բանի հետ։ Ուղղակի այդ գործն առանձին վերցրած, ցավոք, մակերեսի վրա մնում են քաղաքական միտումները, որովհետև տպագրած նյութերի մեջ չեմ տեսել որևէ ուժեղ հիմք, որով Ս. Մայրապետյանը պետք է մնա կալանքի տակ»։