Համաներմամբ 451 դատապարտյալ է ազատ արձակվել
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.
«Նուբարաշեն» ՔԿՀ – 28
«Արթիկ» ՔԿՀ – 33
«Վանաձոր» ՔԿՀ – 13
«Վարդաշեն» ՔԿՀ – 54
«Գորիս» ՔԿՀ – 12
«Հրազդան» ՔԿՀ – 27
«Աբովյան» ՔԿՀ – 22
«Սևան» ՔԿՀ – 143
«Կոշ» ՔԿՀ – 51
«Արմավիր» ՔԿՀ – 52
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 16
ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 451 դատապարտյալ:
Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: