
««Արսենալի» մենթալիտետը հաղթելն է». Ունայի Էմերի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանություն է արել Անգլիայի առաջնության՝ «Վուլբերհեմթոնի» հետ խաղից հետո (1:1):
«Հակառակորդը շատ աշխատեց և շատ կազմակերպված էր: Մենք ևս շատ աշխատեցինք և ռիսկի դիմեցինք: Երկու թիմերն էլ շանսեր ունեին:
Երբ նրանք առաջին գոլի հեղինակ դարձան, անհրաժեշտ էր ուշադրություն դարձնել մարտավարությանը, քանի որ նրանք շատ կազմակերպված էին: Անհրաժեշտ էր ռիսկի դիմել:
Նրանք խաղի վերջում պահեր չունեցան, քանի որ «Արսենալի» մենթալիտետը հաղթելն է»,- նշել է Էմերին:
Սիրարփի Աղաբաբյան