Բաժիններ՝

««Յուվենթուսն» ուրիշ մակարդակի թիմ է, սակայն նրանք չեն ջախջախել «Միլանին». Գատուզո

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կիսել է իր կարծիքը «Յուվենթուսից» կրած պարտությունից հետո (2:0):

«Մենք չպետք է փորձենք գտնել արդարացումներ, դեղին քարտեր կամ այլ բան: Մենք պարտվեցինք թիմի, որն ակնհայտորեն ավելի ուժեղ էր մեզանից: Ես էլ չեմ ուզում խոսել նրանց մասին, ովքեր չեն եղել: Մենք խաղում էինք մի թիմի հետ, որը հաղթում է մի քանի տարի, և յուրաքանչյուր ամառ գնում է աստղ:

Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք: Մենք մնացինք խաղի մեջ և միամտորեն խաղացինք երկրորդ գոլի ժամանակ: «Յուվենթուսն» ուրիշ մակարդակի թիմ է, սակայն նրանք չեն ջախջախել «Միլանին»: «Յուվենթուսն» ուրիշ մակարդակի թիմ է, մենք պարզապես պետք է համակերպվենք դրա հետ:

«Յուվենթուսը» միայն Իտալիայի ամենալավ ակումբը չէ: Նրանք «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ նույն մակարդակում են: Մենք կարող էինք մնալ խաղի մեջ մինչև վերջը և մոտ էինք դրան: Երկրորդ կեսի առաջին 20-25 րոպեներին մենք վերցրել էինք գնդակը և ստեղծում էինք հնարավորություններ»,- նշել է Գատուզոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս