«Ռուսական կողմի հետ 100 մլն վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են». Դավիթ Տոնոյան

«Ռուսական կողմի հետ 100 մլն վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են, այժմ ընթանում են որոշ բանակցություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Դեռևս չենք ավարտել մեր բանակցությունները` մատակարարումներ հարցով: Պայմանագիրը կնքված է, մատակարարման հետ կապված որոշ բանակցություններ են ընթանում», – ասաց Դավիթ Տոնոյանը:

Հարցին՝ մատակարարվելիք սպառազինությունն արդեն արտադրվա՞ծ է, պաշտպանության նախարարի պաշտոնակատարը պատասխանեց` մասամբ։

Տեսանյութեր

Լրահոս