ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է դերասան Ջերարդ Բաթլերի տունը:
Հայաստանի պետական կամերային նվագախումը, հարգելով իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի վառ հիշատակը, նրա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով ներկայացավ: Երեկոյին հանդես եկան ջութակահար Նիկոլայ Մադոյանը, ալտահար և տրոմբոնահար Խուան Պարդոնը (Իսպանիա), քանոնահար Նարեկ Կազազյանը, ֆլեյտահարներ Մարի Լալայանցը և Լիա Հարությունյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը (Ռուսաստան):
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը կոչ է արել Եվրոպան դարձնել «կայսրություն»՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի նմանությամբ:
Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 12-ին կայացած բրիֆինգում հայտնել է, որ իրեն ու իր երեխաներին կյանքից զրկելու սպառնալիքներով հեռախոսային հաղորդագրություններ են ստացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների
Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ինքը դստեր հետ դիտում է հայկական խաչքար, որը ցուցադրվում է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի բնակիչների համար լինելու է ամեն օր ու ամեն ժամ հասանելի պատգամավոր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:
Պերուի հյուսիսում անդունդն է ընկել ֆուտբոլի պատանեկան հավաքականին փոխադրող ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհվել են յոթ դեռահասներ, եւս 11 հոգի վերքեր են ստացել:
«Սուսաննա Նազարյանից առաջ Գնել Ռոստոմյանն էր, ով երբ ուսուցիչներին կամ տղա աշակերտներին տեսնում էր՝ փախչում էր, թաքնվում: Կարելի է ասել՝ փայտերով դուրս արեցին, այս կինն էլ եկավ, կարգ ու կանոնով շարժվեց, դուրները չեկավ: Անարդարություն չկար, դպրոցի մասին էլ 5 տարի չէին խոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ղեկավար Հրանտ Պետրոսյանը:
2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։
Արաբկիրում դանակահարված 34-ամյա Սանասար Բաղդասարյանը հիվանդանոցում մահացել է։ Վերջինս, ով աշխատում էր որպես առաքիչ, դանակահարվել է նոյեմբերի 9-ին՝ դանակի հարված ստանալով կրծքավանդակի հատվածում ու տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել է։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Սահակյանը հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է ԿԳՆ-ի լիազորությունների, չկատարած պարտականությունների, բացթողումների, ԵՊՀ-ում բացի ՈւԽ-ից այլ ուսանողական կազմակերպությունների առկայության, ինչպես նաև «Ռեստարտ» նախաձեռնության՝ որպես հասարակական-քաղաքական միավորման գործելաոճի և ԵՊՀ-ում նրանց գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը հանդիպեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանի հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կարծում է, որ դրա համար Մոսկվան պետք է առաջին հերթին փոխի իր գործելակերպը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Երեւանի քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորքում ապամոնտաժվում է ավելի քան 1100քմ ապօրինի կառույցը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ցուցադրվում է կառույցի քանդման ընթացքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ելիսեյան պալատում կայացած աշխատանքային նախաճաշի ժամանակ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է մի ամբողջ շարք թեմաներ, այդ թվում՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ), Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ առեւտրի եւ պատժամիջոցների հարցեր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-9 Մոսկվայում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Երևան), աշխատակիցները (17 հոգի, որոնցից 7-ը՝ խոհարար) չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային մասի կառուցումն ավարտելու արարողությանը:
Ամերիկյան F/A ռազմական ինքնաթիռ է ծովն ընկել Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայից ոչ հեռու:
Նոյեմբերի 11-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են նշել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակը, տեղեկացնում է BBC-ին:
Նոյեմբերի 12-ին, ժամը 01:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այրվում է խոտի դեզ:
ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածից շարունակում են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: