
«Իգուաինին խնդրեցի հանգստանալ: Հուսով եմ, որ նա խստորեն չի պատժվի». Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է «Միլանի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինին:
Արգենտինացին 0:1 հաշվի ժամանակ չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը, իսկ 0:2 հաշվի ժամանակ գոռաց մրցավարի վրա, ինչի պատճառով հեռացվեց խաղադաշտից:
«Ես ասել եմ Իգուաինին, որ նա հանգստանա: Հակառակ դեպքում նրան սպառնում էր ավելի լուրջ որակազրկում:
Նա շատ բան չարեց: Պարզապես պարտության պատճառով նա զայրացավ, սա հասկանալի է: Հուսով եմ, որ նա խստորեն չի պատժվի:
Ես գոհ եմ խաղից, հատկապես թիմից: Այստեղ միշտ դժվար է խաղալ: 2:0 հաղթանակը հերոսություն չէր: Կարևոր էր հաղթել, քանի որ երեկ «Նապոլին» հաղթեց «Ջենովային», և մենք ցանկանում էինք պահել առավելությունը»,- նշել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան