«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել». Դավիթ Տոնոյան

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Բոլորիս խորհուրդ եմ տալիս սպասել դեկտեմբերի 6-ին: Քննարկումներ են եղել նեղ ֆորմատով, որոնց մասին տեղեկությունները հասանելի չեն: Այդ նեղ ֆորմատով որոշում է կայացվել գլխավոր քարտուղարի հարցին անդրադառնալ, այն քննարկել դեկտեմբերի 6-ին»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Նա հավելեց, որ ՀԱՊԿ հայտարարությունների վրա որևէ կերպ չի ազդում՝ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930