Բաժիններ՝

Ռոբերտո Մանչինին կարող է գլխավորել Ավստրալիայի հավաքականը

«Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հետաքրքրված է Ավստրալիայի հավաքականի հետ աշխատանքով:

Իտալացի մասնագետը, ինչպես նաև՝ արգենտինացի մարզիչ Մարսելո Բիելսան, ցանկություն են հայտնել աշխատելու թիմի հետ ԱԱ-2018-ին: Ինչպես նշում է Goal-ը, իտալացին ցանկություն ունի աշխատելու որևէ հավաքականի հետ:

Ավելի վաղ իտալական մամուլը հաղորդել էր, որ Մանչինին դիտարկվում է՝ որպես Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու: Մանչինիից և Բիելսայից բացի, Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են նաև Լուի Վան Գալը, Լուիս Ֆիլիպե Սկոլարին և Սվեն-Յորան Էրիկսենը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս