«Կարևոր ներքաղաքական միջոցառումներից, ընտրություններից, տարբեր իրադարձություններից առաջ սահմանային միջադեպեր միշտ էլ գրանցվում են։ Եթե նկատել եք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ կամ դրանցից հետո սահմանային միջադեպեր միշտ լինում են, դիպուկահարներն աշխատում են, այս առումով՝ բացառություն չի կարող լինել նաև այդ ժամանակահատվածը»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 14-ին, ժամը 4.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 40-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Հայաստանում ընթացիկ տարվա հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 46 դեպք:
Հունվարի 14-ին, ժամը 1.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 112 տան մոտ բախվել է ծառի:
Հունաստանի բնակիչները վերսկսել են բողոքի ակցիաները վարկատուների պահանջով երկրում խնայողության խիստ միջոցների սահմանման դեմ:
«Այսօր մենք հանրապետական նշանակության ճանապարհներ ունենք, որ մինչև Երևանից այդ ճանապարհով հասնում ես քո ցանկալի վայրը, ավտոմեքենային իր բժշկի մոտ պետք է տանես, դու էլ դիմես քո սեփական բժշկին, որովհետև ներքին օրգաններդ խառնվում են իրար»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց ամբողջ հանրապետությունում:
«Ծառուկյան» դաշինքից որևէ մեկը զրկված չէ այդ հավաքներին կամ երթերին ակտիվ սատարելու իրավունքից, սակայն դաշինքը նման որոշում չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվելիք «ահաբեկչական բանակը»:
«Իրականում «Ելքի» նամակը «Ծառուկյան» խմբակցությունում մենք ստացել ենք, իսկ պարոն Գագիկ Ծառուկյանի չստանալու պատճառը եղել է զուտ տեխնիկական: Ես ձեզ վստահեցնում եմ` ՀՀ-ում տեղի ունեցող յուրաքանչյուր կարևորագույն գործընթացի հետ կապված՝ անձամբ պարոն Ծառուկյանը տեղեկանում է և տեղեկացված է լինում, և այս գործընթացի հետ կապված՝ պարոն Ծառուկյանը մեկնաբանել է, Գյումրիում լրագրողներին ներկայացրել է մեր դիրքորոշումը»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված հափշտակությունը. առաջադրվել է մեղադրանք:
Հունվարի 14-ին ժամը 17:40-ին «Մարտունու շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին,որ նույն օրը շտապ բուժօգնության կանչով մեկնած խումբը գլխի ճակատային մասի պատռված վերքով և ճակատային ոսկրի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ` 1985թ. ծնված Ռ.Ս-ին:
2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Միջազգային անկախ փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջը հունվարի 12-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանին, փոխնախարար Էրիկ Գրիգորյանին և նախարարության փորձագետներին ներկայացրեց
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ լրջորեն երկյուղում է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե սեղմված գազի գնի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա հասարակական տրանսպորտի և տաքսիների գների վրա:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն Մոլդովայի հետ միավորման օրինագիծ է ներկայացնելու երկրի խորհրդարանին:
Ծաղկաձորում Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր, գերհզոր եւ գերժամանակակից մարզահամալիր:
Քննչական կոմիտեն չի հովանավորում որևէ մեկին, այլ կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է կոմիտեն հովանավորում «Ճըվ-ճըվ Արոյի» որդիներին:
«Մեզ համար սա բավականին անսպասելի էր, որովհետև, երբ ուսումնասիրեցինք, վերլուծեցինք այն ռազմավարական հայեցակարգերը, որ ընդունվել են իշխանությունների կողմից, իրոք օբյեկտիվ է գնահատված վիճակը»։
Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի (ՆՕեւԲՊԱԹ) նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Կարապետյանը:
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը մեղադրել է Միացյալ Նահանգների գործընկերոջը ոչ հարիր վարք դրսևորելու մեջ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը վալիացիներին կտանի դեպի Եվրո-2020: