Բաժիններ՝

Քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են ոգելից խմիչք, թմրամիջոցներ

2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

61 դեպքերով քրեական գործերը հարուցվել են քրեակատարողական հիմնարկների կողմից (2016թ.՝ 46):

Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են.

ա) ոգելից խմիչք 2052.95 լ. (2016թ.՝ 2505 լ.),

բ) թմրամիջոցներ 415.7426 գ. (2016թ.՝ 674,1 գ.),

գ) կտրող-ծակող գործիքներ 2063 միավոր, (2016թ.՝ 3069)

դ) դրամ և արժեքավոր իրեր 925.500 ՀՀ դրամ, 500 դոլար (2016թ.՝ 286.200 ՀՀ դրամ, 30 եվրո, 20 դոլար, 10.000 ռուփի),

ե) բջջային հեռախոս 1839 հատ (2016թ.՝ 2200):

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1699 կալանավորված անձինք և դատապարտյալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս