Բաժիններ՝

Վիճաբանության ժամանակ խողովակով հարվածել է ճակատին

Հունվարի 14-ին ժամը 17:40-ին «Մարտունու շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին,որ նույն օրը շտապ բուժօգնության կանչով մեկնած խումբը գլխի ճակատային մասի պատռված վերքով և ճակատային ոսկրի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ` 1985թ. ծնված Ռ.Ս-ին:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ` 1973թ. ծնված Մ.Ա-ի տան բակում առաջացած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի բնակիչ` 1988թ. ծնված Հ.Ա-ն մետաղյա խողովակով մեկ անգամ հարվածել է Ռ.Ս-ի ճակատին՝ պատճառելով նշված վնասվածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031