Բաժիններ՝

Տոնական օրերին ալկոհոլից թունավորման դեպքերն ավելացել են

Հայաստանում ընթացիկ տարվա հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 46 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն, այս ցուցանիշը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: 2017 թվականի հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 36 դեպք:

«Այս տարի գրանցված դեպքերի մեջ գերակշռում են ալկոհոլից թունավորումները: Ի դեպ, այս ցուցանիշը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: Ասեմ, որ ալկոհոլի վատ որակից թունավորվելու դեպք չունենք, հիմնական պատճառը ալկոհոլի չարաշահումն է: Կարծում եմ, որ 15 օրվա համար այս ցուցանիշը շատ է»,-ասաց Միքայել Գաբրիելյանը: Մասնագետը նշեց, որ բարեբախտաբար, մահվան դեպքեր չեն գրանցվել:

Ընթացիկ տարում հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել են թունավորման դեպքեր նաև շմոլ գազից, քիմիական նյութերից, դեղորայքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031