Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
«Ինձ համար իշխանությանը հեռացնելն ընդհանրապես պրոբլեմ չի, կա միայն մի պայման` ժողովուրդը պետք է ինձ, մեր թիմին տա վստահության մանդատ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հնարավոր չէ ցույց տալ իրենց գործունեության մեջ մի կետ, որ վստահություն չներշնչի:
Հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության ներկայացրած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Ջակարտայում առնվազն 72 մարդ է տուժել ֆոնդային բորսայի շենքում առաստաղի փլվելու հետեւանքով:
Զինվորին աջակցելու համար պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքը տարօրինակ է:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ուզում է «զինագործների» կազմում տեսնել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է՝ կանաչ լույս վառել իշխանության թեկնածուի համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն անդրադարձավ վերջին օրերին երկրում առկա սուր շնչառական հիվանդությունների վիճակագրությանը, համաճարակների վտանգին և դրանց կանխարգելման թեմային:
«Շաբաթվա գլխավոր իրադարձությունը հունվարի 19-ին սպասվող երթն է՝ «Ելք» դաշինքի կողմից կազմակերպված, և հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա: Ուզում եմ ընդգծել, որ դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից: Ըստ էության` այսօր կամ վաղը ՀՀԿ մեծամասնությունը մի այսպիսի դիրքորոշում է որդեգրում, որ ՀՀ քաղաքացիներն ըմբռնումներով են վերաբերվում թանկացումներին և քարտ-բլանշ են տվել իշխանություններին այդ թանկացումներն իրականացնելու և միջոցառումներ չձեռնարկելու համար»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օձուն գյուղում տուն է այրվում:
Հունվարի 14-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որ «գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Նունե Հ.-ն, 2009 թ. ծնված Հովիկ Ա.-ն և 2012 թ. ծնված Անի Ա.-ն:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը:
Հունվարի 13-ին, ժամը 3.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի 11/4 շենքի մոտ վիճաբանություն է:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 15-ին ընդունեց Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին` Երևանում առաքելության ավարտի կապակցությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է առաջնության ակումբների ներկայացուցիչների հետ:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին ԱԺ հայտարարության նախագիծը։
Բացատրական աշխատանքների շնորհիվ:
Պերմում դպրոցի վրա հարձակման հետևանքով 15 մարդ է տուժել, ծանր վնասվածքներ են ստացել նաև ուսուցչուհին ու 16 տարեկան պատանին։
Վաշինգտոնը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Առնվազն 35 մարդ է զոհվել հունվարի 15-ին Բաղդադի կենտրոնում իրականացված երկու պայթյուններից:
ՀՀ ապագա նախագահի թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ունենա Սփյուռքում ազդեցություն, լինի անկուսակցական։ Այս չափորոշիչներն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կողմերի ձեռքում է:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խոստովանել է, որ իր երկիրը կես տարի էլ չի դիմանա առանց ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին կայցելի Ադրբեջան:
Առնվազն 13 մարդ է տուժել Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով:
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար:
Ֆիլիպիններում ավելի քան ինը հազար մարդ է հարկադրված եղել հեռանալ Մայոն հրաբխի մերձակա տարածքից ժայթքման սպառնալիքի պատճառով: