«Կարո՞ղ է՝ մի օր մեզ զարմացնեք ու այստեղ նախագիծ բերեք, ոը քաղաքացիների համար ինչ-որ մի լավ բան սահմանի». Գևորգ Պետրոսյանը՝ կառավարությանը

«Այսօր մենք հանրապետական նշանակության ճանապարհներ ունենք, որ մինչև Երևանից այդ ճանապարհով հասնում ես քո ցանկալի վայրը, ավտոմեքենային իր բժշկի մոտ պետք է տանես, դու էլ դիմես քո սեփական բժշկին, որովհետև ներքին օրգաններդ խառնվում են իրար»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ խոսվում է լուսավորության, նշանների մասին, բայց ճանապարհների մասին մոռանում են. «Կարո՞ղ է՝ մի օր մեզ զարմացնեք ու այստեղ նախագիծ բերեք, ոը քաղաքացիների համար ինչ-որ մի լավ բան սահմանի, ոչ թե անընդհատ տուգանք, պատիժ և այլն: Այսօր մեր ճանապարհներն անմխիթար վիճակում են գտնվում, խնդրում եմ՝ մեր կառավարությունն ուշադրություն դարձնի»:

Տեսանյութեր

Լրահոս