Հարյուրավոր ուսանողներ Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում բողոքի ակցիա են անցկացրել երկրի գործող նախագահ Էվո Մորալեսին չորրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու դեմ եւ հրկիզել են դատարանի շենքը:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան այցելել է կատալոնական ակումբի բազա:
Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին:
«Կոմիտասի» անվան պանթեոնում գողացել են կինոյի և ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարեցին ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:
Կանադայի դատարանը գրավով ազատ է արձակել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, որն սպասում է ԱՄՆ արտահանձնման:
Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի դասական մրցաշարը (London chess classic):
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այս ընթացքում աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլեւս չեն համարվի գործարանի աշխատող:
Փաստաթուղթը քվեարկության ընթացքում ընդունվել Է պարզեցված ընթացակարգով՝ Կոնգրեսի ստորին պալատի լրիվ կազմով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի պառլամենտը 35 պատգամավորով ավելի է նախորդից․ անհրաժեշտ է 35 նոր աթոռի, համակարգչի, էլեկտրոնային ծրագրերի խնդիրներ լուծել։ Մենք հետաքրքրվեցինք՝ այդքան նստելու տեղ կա՞ դահլիճում, ո՞նց եք անելու։
Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստանալու հիմքեր չի տեսնում իր դեմ իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնման հնարավորության կապակցությամբ, քանի որ ինքը ներքաշված չէ որեւէ լուրջ օրինախախտման մեջ:
Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը սգո քաղաքում օր է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում:
Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը բավական ջերմ համագործակցություն է հաստատվել ՀՀ ոստիկանության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի, Թալինի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
«Փաստ» թերթը գրում է. «Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովը գլխավորելու է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, իսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կընտրվի Հովհաննես Իգիթյանը:
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վճռեցին ոչ միայն նոր խորհրդարանի, այլև արտախորհրդարանական ընդդիմության կազմը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանից դուրս մնացած գործուն ուժերի քանակը ավելի շատ է, քան խորհրդարանում հայտնվածներինը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Ֆլեշ Բարսեղ մականունով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան:
Թուրքական «Demokratikstrateji» կայքի կովկասյան հետազոտությունների փորձագետ Գամզե Քոլիվարն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ»թերթը գրում է. «Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է։ Արտգործնախարարության կայքը հաղորդում է նախարար Զոհրաբ Մնացականյանի բարձր մակարդակի հանդիպումների մասին, սակայն լռում է չստացված հանդիպումների մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։
«Հրապարակ» թերթը գրում է. «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռսեւս ԱԺ պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում նորից հրդեհ էր բռնկվել: Այս անգամ ծխախեղդ են եղել 3–րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչները: Ի դեպ, այս թաղամասում հրդեհի դեպքերը նորություն չեն: