Բաժիններ՝

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում

Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի դասական մրցաշարը (London chess classic):

Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ  գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 74-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Միաժամանակ ընթացող մյուս խաղը ևս խաղաղ արդյունք ունեցավ: ԱՄՆ երկու ներկայացուցիչները` Կարուանան և Նակամուրան կիսեցին միավորը:

Գրոսմայստերները դեկտեմբերի 12-ին կխաղան երկրորդ դասական պարտիան: Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ շախմատի երկու և կայծակնային շախմատի չորս պարտիա: Հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս