«Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։

2-3 սենյականոց «վիպ» համարներն են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ առաջին նիստը կգումարվի դեկտեմբերի 24-ին։ Նստաշրջանին բացման ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ողջույնի ելույթներից հետո տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը: Ապա նիստը նախագահողը պաշտոնապես կհայտարարի ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները եւ կներկայացնի պատգամավորներին։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ առաջին նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որը պաշտոնավարում է մինչեւ ԱԺ նախագահի ընտրվելը: Նախորդ՝ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախագահել է քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր, անկուսակցական Կնյազ Հասանովը:

Նա այս անգամ էլ «Իմ քայլով» է անցել ԱԺ եւ ընտրվածների մեջ ամենաավագն է՝ 73 տարեկան։ Եթե ինքնաբացարկ չլինի, հենց նա էլ կվարի առաջին նիստը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31