Բաժիններ՝

Թրամփը մտահոգվելու պատճառ չի տեսնում իր պաշտոնազրկման հնարավորության կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստանալու հիմքեր չի տեսնում իր դեմ իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնման հնարավորության կապակցությամբ, քանի որ ինքը ներքաշված չէ որեւէ լուրջ օրինախախտման մեջ:

Պետության ղեկավարը դեկտեմբերի 11-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում։ «Դժվար է իմպիչմենտ հայտարարել մեկին, ով ոչ մի հակաիրավական բան չի արել եւ ով մեծագույն տնտեսությունն է ստեղծել մեր երկրի պատմության մեջ»,- ասել է նա: «Ես մտահոգված չեմ, ոչ: Կարծում եմ, որ մարդիկ խռովություն կբարձրացնեն, եթե դա տեղի ունենա»,- հավաստիացրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31