«Տեսե՛ք՝ հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար. Մեջքին ուսապարկ գցած տղան քայլում էր Երևանի կենտրոնական փողոցներով…». Ժիրինովսկի
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
«Տեսե՛ք՝ հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար: Մեջքին ուսապարկ գցած տղան քայլում էր Երևանի կենտրոնական փողոցներով, և ահա բոլորը խորհրդարանում ուրիշ՝ նոր կուսակցություններ են: Հին ռեժիմից ոչինչ չի մնացել: Ահա օրինակ նոր մոտեցում, նոր մարդիկ: Իսկ նրանք, ովքեր այնտեղ նստած էին՝ պահպանողականները, նախկին կոմունիստները, պարտվեցին», – ասել է Ժիրինովսկին:
Ժիրինովսկին ընդգծել է նաև, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Փաշինյանը գնաց մարդկանց մոտ, լսեց նրանց և նրանց լեզվով խոսելով՝ բերեց նրանց խորհրդարան:
https://www.youtube.com/watch?v=_TA04twY6mM



