Բաժիններ՝

Huawei-ի ֆինանսական տնօրենին գրավով ազատ են արձակել

Կանադայի դատարանը գրավով ազատ է արձակել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, որն սպասում է ԱՄՆ արտահանձնման: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Ազատման համար հարկ է եղել մուծել կանխիկ 10 միլիոն կանադական դոլար (շուրջ 7,5 միլիոն դոլար): Այժմ նա կկարողանա կալանքը հսկողության ներքո կրել Վանկուվերի իր տանը՝ հանձնելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Հոնկոնգի անձնագրերը:

Մեն Վանչժոուն ձերբակալվել էր դեկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգների խնդրանքով: ԱՄՆ-ը նրան մեղադրում է Իրանի հետ գործարքների կազմակերպման մեջ՝ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ: ԱՄՆ-ը 60 օր ունի ֆինանսական տնօրենի ձերբակալման պահից, որպեսզի Կանադային փոխանցի արտահանձնման գործը՝ մեղքի ապացույցներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31