Բաժիններ՝

Բոլիվիայում Մորալեսի վերընտրման դեմ բողոքողները հրկիզել են դատարանի շենքը

Հարյուրավոր ուսանողներ Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում բողոքի ակցիա են անցկացրել երկրի գործող նախագահ Էվո Մորալեսին չորրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու դեմ եւ հրկիզել են դատարանի շենքը: Այդ մասին հայտնել է Deber հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ երկու ժամից հրդեհը տեղափակվել է: Բողոքի մասնակիցների վկայությամբ՝ հրդեհը սարքել էր տասը մարդ: Բոլիվիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 4-ին գործող նախագահ Էվո Մորալեսին եւ փոխնախագահ Ալվարո Գարսիային թույլատրել է իրենց թեկնածություններն անընդմեջ չորրորդ ժամկետի համար քվեարկության դնել սկզբնական ընտրություններում, որոնք նշանակված են 2019 թվականի հունվարին: Երկրում ընդհանուր ընտրությունները կկայանան հոկտեմբերին:

Ընդդիմությունը մարդկանց կոչ Է արել բողոքի ակցիաներ սկսել: Ինչպես գրում է Prensa հրատարարկույթունը, բողոքողները նաեւ ավերել են Ազգային հեռահաղորդակցական ընկերության (Entel) շենքը՝ դրա վրա նետելով քարեր, փայտեր եւ այլ առարկաներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31