Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1-րդ մասի համաձայն՝ ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճեններ տրամադրվում են ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով:
«Իրական հեղափոխության համար աշխատում է մեկ ֆորմուլա` 90% մասնակցություն և հեղափոխական գլխավոր ուժին 90% աջակցություն»:
Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համեմատել է իր ներկայիս ակումբում տիրող մթնոլորտը «Ռեալ Մադրիդում» տիրող մթնոլորտի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից, որոնք նա տվել է դեկտեմբերի 10-ին ազգին հղած հեռուստաուղերձի ժամանակ, եւ հանդես է գալիս բողոքի ակցիաների դադարեցման օգտին:
Դեկտեմբերի 9-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բուխարեստի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից ROMEXPO կենտրոնում կազմակերպված «Ամանորյա բարեգործական տոնավաճառ» միջոցառմանը:
Դեկտեմբերի 11-ին տեղիէ ունեցել մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Թուրքիայի Ռիզե նահանգում պետավտոտեսուչը սպանել է ոստիկանապետին և վիրավորել 3 ոստիկանի:
Այնուամենայնիվ, էստրոգենը վատը չէ։ Իրականում այն անհրաժեշտ է, որ նորմալ դաշտանային ցիկլեր ունենաս, ամուր ոսկորներ, առողջ սիրտ, ինչպես նաև՝ լավ տրամադրություն։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։
Դեկտեմբերի 10-ին Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)։
Դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ կենտրոնակայանում կազմակերպվեց մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-րդ տարեդարձ․ ձեռքբերումներ, մարտահրավերներ» խորագրով միջոցառում:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնությունում ակումբի առաջատար լինելը:
Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաքը:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեռլինում ավարտել են հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը՝ 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Երևանը չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցել, լիովին նորմալ է, և Փաշինյանն ընդամենը ներկայացրել է պետության դիրքորոշումը։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝:
Այսօր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանին:
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ իր նախկին աշխատանքին և մարզել որևէ ակումբ:
Դեկտեմբերի 10-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Գառնիկ Բադալյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին (Raşit Meredow)։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Կարմիր գյուղի ջրամատակարարումը:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։
2019-2020 թվականների համար ՄԱԿ-ի մշակած օգնության տարածաշրջանային ծրագիրը 5,5 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում է նախատեսում Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում եւ Իրաքում հանգրվանած սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ հայաստանյան բոլոր լրատվամիջոցները պետք է համախմբվեն և իրենց խոսքն ասեն իրավապահների այն գործողությունների վերաբերյալ, որոնք իրականացվում են այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում բաժանվել կիսապաշտպան Պոլ Պոգբայից հունվարին, չնայած «Յուվենթուսի» կողմից նրա նկատմամբ հետաքրքրությանը:
Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին:
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հավաքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։
«Համակարգված, հրահանգավորված վարչական ռեսուրս չի եղել, ինչի մասին արդեն նշել եմ, ընտրակաշառք չի եղել, մենք հրաժեշտ տվեցինք նախկին գազելների էպոպեային, և ես հույս ունեմ, որ այլևս՝ անվերադարձ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։