Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է իրեն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնելու փորձերի դեմ:
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Մեխակյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հուլիսի վերջից հիվանդացել են էբոլա վիրուսով, հասել է 500-ի:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն 10 օր դասադուլ է: Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Երևանի Կենդանաբանական այգու բեզոարյան այծերից մեկը հայտնաբերվել է սատկած վիճակում: Այս մասին հայտնեցին Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
«Այսօր դատական նիստը կայացավ։ Պետք է քննարկվեր ՀՔԾ սույն միջնորդությունը Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուղղակի քանի որ քրեական գործին ես այսօր եմ ներգրավվել որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան, այդ իսկ պատճառով դատական նիստը չէր կարող կայանալ, որովհետև ես քրեական գործի նյութերին, հատկապես միջնորդությանը ներկայցված նյութերին ծանոթ չեմ»:
Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ նահանգի ոստիկանական ուսումնարանում սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 54 ուսանող։
Կուսակցապետ եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը գործարկված է:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Ստրասբուրգում կատարված հարձակման հետտեւանքով տուժել է 3 մարդ, երեք հոգի զոհվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր քննվում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 9.45-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գրիգորի Ա.-ն։
Ինքնաթիռը, որով Սոֆիայից Բրյուսել էր ուղեւորվում Բուլղարիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը, արտակարգ վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում՝ օդաչուների խցիկի ճաքած ապակու պատճառով:
Մինչև 2019թ. հունվարի 31-ը գնելով «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi», «Alcatel», «Nokia» սմարթֆոնների մի շարք մոդելներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ հաճախորդները կստանան «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 11-ի վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների հնարավոր թեկնածուների հարցը:
«Այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ն ավելի շատ է, բայց մենք էլ ավելին ենք ցանկանում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, որն այցով գտնվում է Վրաստանում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի Պուրակ» հուշարձանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիմնադրամից վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.
«Բոլորն ասում էին՝ Նիկոլի թիմից լինեիր, էլի։ Եթե վերցնեք բոլոր թեկնածուներին ու նայեք, կտեսնեք, որ ես էդ մարդը չէի, որ էդ քվեներին արժանանայի։ Բա ի՞նչ եղավ, էդ ինչի՞ մոռացան… ես է՞լ էի կոռումպացված, ես է՞լ էի պետական պաշտոնների եղել։ Ո՛չ սկզբունք գործեց, ո՛չ գաղափար, ո՛չ մի չափանիշ չգործեց ընտրություն կատարելիս»։
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը եւ, օրենքով սահմանված կարգի համաձայն, դիմումն ուղղել Գեղարքունիքի մարզպետարան:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին, որը տեղում մահացել է:
Այս գիշեր դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը։ Այդ մասին այսօր «Ազատությանը» փոխանցել է Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան:
Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռեժիսորը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`