ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Մհեր Եղիազարյանը սյունեցի է, ով Սյունիքում` հատկապես Սիսիանի տարածաշրջանում, մեծ հեղինակություն վայելող անհատականություն է:
«Ծառուկյանն այսօր չարչավում է ոչ թե իր համար, այլ ուզում է, որ լավ լինի, իմ երեխաների ապագան փայլուն լինի։ Այսօր կարող եմ ոչնչի չխառնվեմ, միայն ամեն ինչ կազմակերպեմ ու գնամ, իմ գործերով զբաղվեմ»։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի շրջանակներում մարզային այցելություններն ավարտեց Վաղարշապատում։ Նա խոսեց տարբեր լեզուների իմացության կարևորության մասին, սակայն դրանից առավել մարդ պետք է հայոց լեզու իմանա։
«Մենք» դաշինքը չի բողոքում քարոզարշավի կարճ տևողությունից։ Այսօր լրագրողների հետ զրույցում դաշինքի ղեկավարներից Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ բոլոր ուժերի համար բավականին բարենպաստ պայմաններ են, հանրության մոտ կաշկանդվածություն չկա, մարդիկ հանգիստ տանից դուրս են գալիս ու հավաքներին մասնակցում։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը ՍՈՒ 25 մարտական ինքնաթիռի վթարի և օդաչուների մահվան կապակցությամբ.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, վարույթ է ընդունել «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի» հայցը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, դեկտեմբերի 4-ին Դամասոսում ընդունելով ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյին, հայտարարել է, որ աշխարհում ուժերի դասավորությունը կարող փոխվել այն ձախողումների պատճառով, որոնք կրում են Արեւմուտքի նախագծերը:
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում մյունխենցիները վարձակալել են Մադրիդի «Ռեալից», խոսել է իր ապագայի մասին:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավն ընթանում է այնպես, ինչպես և նախատեսված էր։
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են:
Արարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։
Բիզնեսում կանանց ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության աճող միտում է: Գնալով ավելի շատ ընկերություններ են ներգրավում իրենց ղեկավար օղակում առնվազն մեկ կին: Grant Thornton-ի զեկույցի համաձայն, Հայաստանում ղեկավար պաշտոնների գրեթե մեկ երրորդը զբաղեցնում են կանայք` 32%:
Ֆրանսիայում չորս մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքն այսօր Մեծամորում սկսվեց 1 րոպե լռությամբ՝ որպես հարգանքի տուրք այսօր զոհված օդաչուներին։
Մարալիկի տարածաշրջանում ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
«Մենք նիստը հետաձգելու միջնորդություն չենք ներկայացրել։ Այս պահին ընդմիջում է դատավարական գործընթացում։ Վճռաբեկ դատարան ներկայացված է եղել 2 միջնորդություն, որոնք վերաբերում են սույն գործի շրջանակներում նորմերի հնարավոր սահմանադրականության խնդիրներին՝ մեկը՝ քրեադատավարական, մյուսը՝ նյութաիրավական»։
Վալերիյ Օսիպյանի դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր։ Ոստիկանության պետը Ծաղկաձորում հանդիպեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին։
Այսօր Արմավիրում նախընտական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապագայի մասին խոսակցությունն առավել արդյունավետ տանելու համար պետք է լավ իմանալ մեր անցյալը։
Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի եւ դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով:
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների տասից ավելի ծառայողներ հրավիրվել էին ոստիկանության կենտրոնական վարչակազմ՝ պարգևատրման ու բարեխիղճ ծառայությամբ վաստակած հերթական կոչումը ստանալու։
«Մենք առաջարկում ենք Հայաստանի զարգացման հետաքրքիր ծրագիր: Այսօր մենք պայքարում ենք ավանդների վերադարձը շարունակելու համար: Բազմաթիվ մարդիկ սպասում են դրան: Առաջարկում ենք նաև, որ Հայաստանում ստեղծվի մայրական կապիտալի հիմնադրամ: Յուրաքանչյուր մայր պետությունից գումար ստանալով՝ պետք է կարողանա կերակրել, մեծացնել իր բալիկին, հոգալ նրա խնդիրները»:
Ավստրիան նշում է, որ 2019 թվականին իր գերակա խնդիրը կլինի լարվածության թուլացման անհրաժեշտությունը Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերություններում, որովհետեւ Եվրոպայում երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է սոսկ Մոսկվայի հետ համագործակցությամբ:
«Ընտրելով մեզ՝ կտեսնեք, որ ձեր կյանքն ամեն օր մի քիչ դեպի լավն է փոխվելու։ Մենք հրաշք չենք խոստանում, բայց մենք ձեզ երբեք չենք հուսահատեցնի»,- ասաց Ա.Սարգսյանը։
Քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներով փորձում են նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու միջնորդություններով ՀՀ Ազգային ժողովին դիմելու նախաձեռնությունը դարձնել քաղաքական անհարկի շահարկումների, բանսարկությունների առարկա:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցակա ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին Մարտակերտ քաղաքում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
«Այսօր առավոտից անհանգստացնող լուր ունեի, և այդ լուրերը 1 ժամ առաջ բոլոր մանրամասնություններով հաստատվեցին։ Հայաստանի ԶՈՒ ՍՈՒ-25 օդանավ է վթարի ենթարկվել և մեր 2 սպաները՝ շատ փորձառու օդաչուներ զոհվել են»,- այսօր Արմավիրում նախընտական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։